Չինացի կինը ծննդաբերել է փողոցում եւ նորածնի հետ ու գնումներով շարունակել ճանապարհը

5 սեպտեմբերի, 2017  13:52

Չինաստանի Յունֆու քաղաքում հղի չինուհին անսպասելիորեն ծննդաբերել է փողոցում։ Shanghaiist պարբերականը հաղորդում է, որ ականտեսների տեսագրությունը Չինաստանում մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել։ 

Երկունքի ցավերը սկսվել էին, երբ կինը խանութից է վերադառնալիս եղել։ Անցորդները նրա համար աթոռներ են բերել եւ ստվարաթուղթ փռել ասֆալտին։ Շտապ օգնության աշխատակցուհին օգնել է ընդունել երեխայի ծնունդը։ Տեսագրության ավարտին կինը քայլում է փողոցում՝ մի ձեռքին գնումների փաթեթները, մյուս ձեռքով՝ երեխային գրկած։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում